Ամերիկացի դերասան Ռիչարդ Գիրն անձամբ սննդամթերք է մատակարարել Proactiva Open Arms իսպանական ոչ պետական կազմակերպությանը պատկանող նավին, որը փրկել էր Միջերկրական ծովի ջրերում ավելի քան 120 միգրանտների կյանքը: Այդ մասին ՀԿ-ը հայտնել է թվիթերյան իր էջում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Վերջապես լավ լուր,-նշված է գրառման մեջ:-Սննդամթերքը հասել է Open Arms, եւ մեր անձնակազմում կա հատուկ անդամ՝ Ռիչարդ Գիրը»: Սոցցանցերում գրառումն ուղեկցված է նավում հանրաճանաչ դերաասանի լուսանկարներով:
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ սեփական նախաձեռնությամբ դերասանը որոշել է օգնություն ցուցաբերել նավում գտնվող անօրինական միգրանտներին, որոնք ավելի քան մեկ շաբաթ սպասում են որեւէ երկրի նավահանգստում հանգրվանելու թույլտվության: «Դուք մենակ չեք»,-գրված է պաստառին, որը փակցված է զբոսանավի վրա, որով եւ ժամանել էր Գիրը:
«Խայտառակություն է, որ Եվրոպան ի զորու չէ նավահանգիստ տրամադրել այդ մարդկանց համար»,-նշված է ՀԿ-ի հրապարակման մեջ: Նավում գտնվում է ավելի քան 30 անչափահաս:
Ser padre no entiende de colores ni fronteras.#RichardGere también lo es. ❤️#PuertoSeguroYa pic.twitter.com/BIK4u9cbOr
— Open Arms (@openarms_fund) 9 августа 2019 г.





























