Ապրիլի 11-ին ТНТ հեռուստաալիքի եթերում կհեռարձակվի սիրո եւ շիզոֆրենիայի մասին «Զայցեւ+1» սերիալը։ Նախագծի ռեժիսոր Մաքսիմ Պեժեմսկիի խոսքով, սա պատմություն է այն մասին, թե ինչպես է մարդուց փախել լիբիդոն եւ ապրում է միայնակ, հայտնում է Paparazzi.ru պորտալը։
Գլխավոր՝ Սաշա Զայցեւի դերը սերիալում խաղում է երիտասարդ դերասան Ֆիլիպ Կոտովը, ով ինչ-որ բանով նման է 10 տարի առաջվա Մաքսիմ Գալկինին։ Նրա երկրորդ ԵՍ-ը խաղում է Միխայիլ Գալուստյանը։ Նրա հերոսը վստահ է. պետք է դեռ իմանալ, ով է երկրորդը, իսկ ով՝ առաջինը, գրում է պարբերականը։
Կատակերգության սցենարը գրել են Դենիս Կոսյակովը եւ Դմիտրի Նեւզորովը, ովքեր հայտնի են ТНТ-ով հեռարձակվող «Ծիծաղ առանց կանոնների» ծրագրից։




























