Հոնկոնգի օդանավակայանում քաոս ստեղծած հազարավոր ցուցարարները երկուշաբթի խախտել են օդակայանի աշխատանքը. նրա աշխատակազմը  հաղորդել է 18:00-ից  այդտեղից մեկնարկող բոլոր թռիչքների չեղարկման մասին:

Սա չի անդրադաձել ժամանող չվերթներին, հաղորդվում է օդանավակայանի առցանց թվացուցակում:

Ժամանման սրահում բողոքի ակցիան սկսվել է ուրբաթ եւ պետք է շարունակվեր 3 օր:

Սակայն նրա մասնակցիները որոշել են միջազգային օդանավակայան վերադառնալ էլ ավելի մեծ թվով այն լուրերից հետո, որ կիրակի ոստիկանը պատահաբար դուրս է հանել ակտիվիստ կնոջ աչքը՝ ցույցը ցրելու ժամանակ կրակելով տրավմատիկ զենքից:

Տեղական հեռուստաալիքները հայտնում են, որ ցուցարարների կուտակում է նկատվում ոչ միայն ժամանման, այլ մեկնելու սրահում: Ավելի վաղ օդանավակայանի աշխատակազմը զգուշացրել էր, որ մեկնելու սրահում գրանցման սեղաններին կկարողանան մոտենալ միայն տոմսեր ունեցող ուղեւորները:

Ավելի քան 2 ամիս առաջ Հոնկոնգում մեկնարկել են զանգվածային բողոքի ակցիաներ տեղական իշխանությունների նախաձեռնած օրինագծի դեմ, որի նպատակադրվել է կարգավորել Հոնկոնգից մայրցամաքային Չինաստան արտահանձնելու մեխանիզմը ՝ անձանց դատական  հետապնդման համար, որոնք կասկածվում են Չինաստանի օրենքները խախտելու մեջ կամ հետախուզվում են:

Հասարակության  ճնշման ներքո տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար Քերի Լամը օրինագիծը հանել էր օրակարգից, բայց դա չէր դադարեցրել հակակառավարական բողոքների ալիքը:

Կիրակի քաղաքի տարբեր շրջաններում հերթական չթույլատրված հակակառավարական ցույցերն անցկացվեցին:

Երեկոյան իրավապահները արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ էին կիրառել: 40 մարդ վիրավորվել էր: Ցուցարարները ոստիկանությանը մեղադրում են ավելորդ դաժանության մեջ եւ նոր խոշոր ակցիաներով են սպառնում, այդ թվում օդանավակայանում: