Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում այսօր` մարտի 25-ին անցկացվել է Շախմատի դպրոցականների համապետական 5-րդ օլիմպիադայի մարզային փուլի Երեւան քաղաքի երկօրյա մրցումները: Մայրաքաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանից մասնակցել է մեկական թիմ ՝ 3 տղա եւ 1 աղջիկ կազմով: 12 թիմերում ընդգրկված թվով 48 աշակերտները հաղթահարել էին ներդպրոցական ու համայնքային փուլերի արգելքները, իսկ մարզային փուլի հաղթող 3 թիմերը հանրապետական փուլում կմրցեն հանրապետության մարզերի լավագույն թիմերի հետ:

Այսօր կայացած մարզային փուլի եզրափակիչում հաղթող է ճանաչվել Երեւանի թիվ 170 դպրոցի թիմը: Արծաթե մեդալակիրներ են դարձել թիվ 190, իսկ բրոնզին տիրացել են թիվ 55 դպրոցների թիմերը: Հաղթողներին մեդալներն ու մրցանակները հանձնել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը:

Շախմատի դպրոցականների համապետական 5-րդ օլիմպիադայի հանրապետական փուլը տեղի կունենա է մայիսին՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում: