Վթարված «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի մերձակայքում ծովի ջրերում ռադիոակտիվ տարրերի մակարդակը 1250 անգամ գերազանցել է թույլատրելիի սահմանը: Նման տվյալներ է հրապարակել Ճապոնիայի ատոմային էներգիայի գործակալությունը:
ԱԷԿ-ի օպերատոր Tokyo Electric Power Company (TEPCO) ընկերության կողմից ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ ջրից վերցել են փորձանմուշներ, որոնցում ռադիոկտիվ յոդ-131-ի մակարդակը թույլատրելիի սահմանը գերազանցել է 1250,8 անգամ, գրում է Lenta.ru-ն:
Վերջին մի քանի օրվա ընթացքում ծովային ջրի ռադիոակտիվ աղտոտման մակարդակը նկատելի բարձրացել է: Մարտի 22 –ին TEPCO-ն հաղորդել էր, որ յոդ-131-ի պարունակությունը փորձանմուշներում թույլատրելիի սահմանը գերազանցում է 126,7 անգամ, իսկ ցեզիում-134-ինը` 24,8 անգամ:





























