Մյանմարում մարտի 24-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զեհերի թիվն առնվազն 73 է, 125 մարդ վիրավորվել է: Ավելի վաղ հաղորդվում էր 60 զոհի եւ 90 վիրավորի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ստորերկրյա ցնցումներից մեկը, 7,0 մագնիտուդով, գրանցվել էր Մյանմարի, Թաիլանդի եւ Լաոսի սահմանին, որը հայտնի է որպես «Ոսկե եռանկյունի», եւս մեկը` 6,7 մագնիտուդով` տեղի էր ունցել արդեն Թաիլանդի տարածքում:
Մյանմարի տարբեր քաղաքներում ավերվել էր 225 բնակելի տուն, 11 մենաստան եւ ինը պետական շենք, ուրբաթ հաղորդել էր տեղական հեռուստաընկերությունը:
Թեեւ Մյանմարի, Լաոսի եւ Թաիլանդի լեռնային շրջանները սեյսմավտանգ չեն համարվում, սակայն 2011թ. փետրվարին եւս Մյանմարի եւ Լաոսի տարածքում մինչեւ 5,0 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել:





























