ВВС-ի ադրբեջանական ծառայությունը, 16,5 տարվա եթերից հետո, դադարեցնում է ռադիոհեռարձակումը: Ծառայությունը գործունեությունն ամբողջությամբ ծավալելու է համացանցում:

Ռադիոհեռարձակման դադարեցման պաշտոնական հիմնավորումը ծառայությունների բյուջեների կրճատումն է:

ВВС-ի համաշխարհային ծառայությունը, ի տարբերություն ներքին ռադիո- եւ հեռուստահեռարձակումների, ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության կողմից, որն էլ կտրուկ նվազեցրել է դոտացիաների ծավալը: Դա էլ  հանգեցրել է արտասահմանում մի շարք ծառայությունների փակմանը կամ եղածների ծրագրերի կրճատմանը:

Այս իրավիճակում ադրբեջանական ծառայությունը հրաժարվել է ռադիոհաղորդումներից եւ ամբողջությամբ դադարեցրել է ռադիոեթերը:

ВВС-ի ադրբեջանական ծառայությունն ադրբեջաներենով կանոնավոր հեռարձակումները սկսել էր 1994 թ-ից: