Ճապոնական մաֆիան` յակուձան, ակտիվ օժանդակություն է ցուցաբերում երկրաշարժից եւ ցունամիից տուժածներին: Տոկիո եւ Կոբե նահանգներից բեռնատար մեքենաների շարասյուններն ուղղվել են դեպի աղետի գոտի:

Տուժած ճապոնացիները կստանան սնունդ, ծածկոցներ, հիգիենիկ եւ այլ անհրաժեշտ պարագաներ, հաղորդում է Reuters-ը:

Ուղարկվել է ընդհանուր առմամբ 70 բեռնատար` հումանիտար բեռով,  հաղորդել է Տոկիոյից փորձագետ Ջեյք Ադելշտայնը:

Նշենք, որ ճապոնական մաֆիայի` յակուձայի, եկամուտների ավանդական աղբյուրներ են  համարվում շորթումը, ազարտային խաղերը, պոռնոգրաֆիայի առեւտուրը եւ այլն: