Մյանմարում մարտի 26-ին, 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Զոհերի եւ ավերածությունների մասին ոչինչ չի հաղորդվում։ Վերջին օրերին սա արդեն երկրորդ երկրաշարժն է Մյանմարում։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին տեղի ունեցած 7,0 մագնիտուդով երկրաշարժը 300-ից ավելի շինությունների փլուզման պատճառ էր դարձել։ Վերջին տվյալներով 75 մարդ է զոհվել, 100-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Չորեքշաբթի եւ շաբաթ օրերին տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մյանմարի եւ Լաոսի սահմանին, ստորգետնյա ցնցումների օջախը եղել է 10 կմ խորության տակ:





























