Ճապոնական Հոնսյու կղզուց հյուսիս-արեւելք ընկած հատվածում 6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում` ափից 80 կմ հեռավորության վրա: Ստորերկրյա ցունցումների գրանցումից անմիջապես հետո Ճապոնիայում հայտարարվել է ցունամիի վտանգի մասին: Սակայն մեկուկես ժամ հետո նախազգուշացումը չեղյալ է համարվել, հաղորդում է  Lenta.ru-ն:

Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին չի հաղորդվում: Ճապոնիայի օդերեւութաբանական ծառայության տեղեկություններով` երկրին եւս մի քանի հետցնցումներ են սպասվում: