ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 19-25-ը գրանցվել է 916 դեպք, որից 689-ը՝ արտակարգ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 146 կենցաղային կանչ, 591 հրդեհի ահազանգ, 78 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 6 եւ տուժել 108 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 13 քաղաքացի:
Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 43 դեպք, որից 15-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 3 դեպք, տուժել է 3 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն եւ խստորեն պահպանել անվտանգության կանոնները:





























