Օգոստոսի 26-ին, ժամը 10:55-ին «911» ծառայությանն տեղեկություն է հաղորդվել, որ կանչի վայրից վերադառնալու ճանապարհին՝  Երեւան-Սեւան ավտոճանապարհի  10-րդ կիլոմետրին, հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը՝ «KamAZ»-ը, բախվել է «BMW» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Օնիկ Մ., ծնված 1989 թ.):

«BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւոր Ռուբեն Հ.-ն (ծնված 1996 թ.) տեղափոխվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: