Օգոստոսի 27-ին, ժամը 01:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Լեփսիուսի փողոցի թիվ 3ա շենքի մուտքում ծուխ է նկատվում, ինչպես նաեւ զգացվում է էլեկտրական լարերի հոտ:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին հարկի բնակարաններից մեկի լոգասենյակում. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:38-ին, մարվել՝ 01:51-ին:

Այրվել են լոգասենյակի կախովի առաստաղն՝ ամբողջությամբ (մոտ 9 քմ), լվացքի մեքենան եւ կենցաղային իրեր (մոտ 1 քմ):