Օգոստոսի 28-ին, ժամը 06:17-ին Վայոց ձորի մարզի Գոմք գյուղում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 10 փրկարար:
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին, ժամը 00:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գոմք գյուղում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գոմք գյուղի «Դարաքյանդ» կոչվող տարածքում:
Ժամը 01:47-ին ռելիեֆի բարդության եւ մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են եւ փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն:
Ժամը 06:40-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են եւ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրդեհի մակերեսը կազմել է 9 հա խոտածածկույթ:
Օգոստոսի 26-ին, ժամը 06:00-ի դրությամբ վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները:
Հրդեհի մակերեսը կազմել է 31 հա խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 30 փրկարար ծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց Ձոր» անտառտնտեսության մասնաճյուղի 15 աշխատակից, Գոմք գյուղի 5 բնակիչ:
Ժամը 20:44-ից մթության եւ ռելիեֆի բարդության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն: Հրդեհի մակերեսը կազմել է 37 հա:
Օգոստոսի 27-ին, ժամը 06:00-ից հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ժամը 08:15-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 66 փրկարար ծառայող:
Հրդեհի մակերեսը կազմում է մոտ 41 հա խոտածածկույթ:
Ժամը 19:30-ի դրությամբ հրդեհաշիջմանը մասնակցել է 9 փրկարար:





























