ԱՄՆ Միչիգան նահանգի Օքլենդ Քաունթիի Հոլոքոսթի կենտրոնում 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես է անցկացվում, հայտնում է Port Huron Times Herald-ը։
Հայ նկարիչ Ռոբերտ Բարսամյանի «Բարսամյան. 20 տարի պատասխանների որոնումների մեջ» խորագրով ցուցահանդեսը բացվել է մարտի 27-ին։ Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ հուլիսի 10-ը։ Նկարիչը պատկերում է թուրք զինվորականների կողմից 1,5 մլն հայերի սպանությունը։
Հոլոքոսթի զոհերի հիշատակի կենտրոնի մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ ցուցահանդեսի ներշնչանքի աղբյուր են դարձել Բարսամյանի տատիկի հիշողությունները։ Կենտրոնի գործադիր տնօրեն Սթիվեն Գոլդմանը նշել է, որ «զանգվածային բոլոր չարագործությունները պետք է դաս լինեն մարդկության համար»։





























