Ճապոնիայում 13 հրաբուխ է արթնացել, որոնց թվում է նաեւ հանրահայտ Ֆուձիյաման։
Հրաբխագիտության խնդիրներով զբաղվող համալսարանի պրոֆեսոր Սիձուոկսկիի խոսքով, «սեյսմիկ ալիքների ազդեցության տակ, կուտակված լավան արթնացել է եւ բազմաթիվ երկրաշարժների առիթ դարձել հրաբխի շուրջը»: Նրա կարծիքով, մի կողմից հզոր երկրաշարժը, մյուս կողմից երկարգնդի կեղեւի փոփոխությունը, Ճապոնիայի արեւելյան մասում վիճակն անկայուն են դարձրել: Այս մասին է գրում «Նովայա Պոլիտիկա» ինտերնետ ամսագիրը` վկայակոչելով «Ռոսբալտին»։
Նշենք, որ վերջի տվյալներով 11004 մարդ է զոհվել մարտի 11-ի Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից, որին հաջորդեց ավերիչ ցունամին։ Զոհերի թիվն անցնում է 9 հազարից, իսկ անհետ կորածների թիվը հասնում է 17339-ի։





























