Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարից հետո մասնագետները Հարավային Կորեայում ռադիացիոն հետքեր են հայտնաբերել, հայտնում է «Ուկրինֆորմը»՝ վկայակոչելով Կորեայի միջազգային ռադիոն։
Մասնավորապես, Կոնվոնդո նահանգի մթնոլորտում ռադիոակտիվ քսենոն է հայտնաբերվել։ Ի ուրախություն, փոքր քանակությամբ։
Կորեացի գինականները նշել են, որ ռադիոակտիվ մասնիկները սկզբում շարժվել են Կամչատկայի ուղղությամբ, իսկ այնտեղից Արկտիկայով եւ Սիբիրով հասել Կորեական թերակղզի, Չինաստան եւ ասիական մի շարք այլ երկրներ։ Ռադիացիայի տարածման մեկ այլ ուղղություն է Խաղաղ օվկիանոսը եւ Հյուսիսային Ամերիկայի երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը։





























