Մոնիկա Բելուչի եւ Վենսան Կասսել ամուսիններն այժմ իրենց ժամանակը Թուրքիայում են անցկացնում։ Ստամբուլում Մոնիկան ավարտում է «Ռնգեղջուրների սեզոնը» (Rhinos Season) ֆիլմի նկարահանումները:
Այս ֆիլմը քաղաքական դրամա է, որի ռեժիսորն իրանցի Բահման Գոբադին է («Հարբած ձիերի ժամանակը», «Կրիաներն էլ են թռչում», «Ոչ ոք չգիտի պարսկական կատուների մասին»), ով Կանիի եւ Բեռլինի կինոփառատոնների մրցանակակիր է։ Բելուչին այս ֆիլմում մարմանվորում է իրանցի մի կնոջ, իսկ ֆիլմն, ըստ նրա, «մի հրաշալի սիրային պատմություն է»։







Ֆոտո՝ http://spletnik.ru




























