Ճապոնիայում, որը տուժել էր երկրաշարժից եւ ցունամիից, լուրեր են տարածվել ատոմակայանի օպերատոր TEPCO ընկերության ղեկավար Մասատակի Շիմիձուի ինքնասպանության մասին, գրում է The Business Insider պարբերականը:
66-ամյա Շիմիձուն չի երեւում ատոմակայանի վթարից հետո: Մարտի 13-ին կայացած ասուլիսում նա ներողություն էր խնդրել կայանի վթարի համար: Ավելի ուշ ընկերության մամուլի քարտուղար TEPCO-ի մամուլի քարտուղարը հայտարարել էր, թե նա հիվանդացել է սթրեսից եւ գերլարված աշխատանքից:
Ըստ պարբերականի, Շիմիձուն չի երեւում ոչ գրասենյակում, ոչ Տոկիոյում: «Լուրեր են շրջանառվում, որ նա ինքնասպանություն է գործել»:





























