Ճապոնական Հոնսյու կղզու արեւելյան ափին մարտի 30-ի գիշերը 5 մագնիտուդ եւ ավել հզորությամբ 4 երկրաշարժ է գրանցվել։ Ամենաուժեղը եղել է 5,8 մագնիտուդ ուժգնությամբ:
Երկրաշարժերի էպիկենտրոնները եղել են Խաղաղ օվկիանոսում՝ ճապոնական ափից 100-300 կմ հեռավորության վրա՝ օվկիանոսի 30 կմ խորություներում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Հոնսյու կղզու արեւելյան ափի սեյսմիկ ակտիվությունը չի հանդարտվում մարտի 11-ից, երբ այս տարածաշրջանում 9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։ Այն պատճառ էր դարձել 10 մ բարձրությամբ ալիքներով ցունամիի, ինչն էլ իր հերթին բերել էր բազմաթիվ զոհերի եւ ավերածությունների։





























