Ահազանգ է ստացվել, որ մարտի 29-ի երեկոյան Երեւան քաղաքի Իսակովի պողոտայի եւ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում`  կամրջից քաղաքացի է ուզում վայր նետվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Օպերատիվ խմբի եւ քաղաքացիների համատեղ գործողությունների շնորհիվ կանխվել է Երեւան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 66 շենքի 35-րդ բնակարանի բնակիչ, 65-ամյա Մարիամ Ասլանյանի  ինքնասպանության փորձը։