Սեպտեմբերի 12-ին ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։

ժամը 15:50-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 45-րդ կմ հավածում բախվել են Գյումրիի բնակիչ, 43-ամյա Դավիթ Հարությունյանի վարած Toyota մակնիշի 35 PC 985 համարանիշի և ՌԴ քաղաքացի, 53-ամյա Էդգար

Նովոպաշինի վարած Honda մակնիշի 1994 AO 50 RUS համարանիշի մոտոցիկլը:

Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: