Ճապոնական Tokyo Electric Power Co. ընկերության նախագահ Մասատակա Շիմիձուն առաջիկայում ծրագրում է վերադառնալ աշխատանքի անսպասելի հոսպիտալացումից հետո: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ընկերության ներկաայցուցիչներին:

Շիմիձուն հայտնվել էր հիվանդանոցում բարձր ճնշման պատճառով: TEPCO-ն չի հայտնել, թե երբ է նա վերադառնալու աշխատանքի:

Ավելի վաղ The Business Insider պարբերականը գրել էր, թե «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի օպերատոր TEPCO ընկերության ղեկավար Մասատակի Շիմիձուն ինքնասպան է եղել: Ըստ պարբերականի, Շիմիձուն չի երեւում ոչ գրասենյակում, ոչ Տոկիոյում: «Լուրեր են շրջանառվում, որ նա ինքնասպանություն է գործել»,- գրել էր պարբերականը: