Ճապոնական «Ֆուկուսիմա-2» ատոմակայանի առաջին էներգաբլոկի շարժիչային բաժանմունքում ծխարձակում է եղել, հաղորդում է «Կիոդո» գործակալությունը` վկայակոչելով ТЕРСО ընկերությանը:

Ատոմակայանում հակահրդեհային միջոցառումների իրականացումից հետո ծուխը դադարել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Միջադեպի պատճառների մասին չի հաղորդվում, հայտնի է միայն, որ ծխարձակումը արձանագրվել է էլեկտրական բաշխիչ վահանակի հատվածում:

Ճապոնիայում երկրաշարժից հետո «Ֆուկուսիմա-1» եւ «ֆուկուսիմա-2» ատոմակայաններում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: