Առնվազն մեկ մարդ զոհվել, երկուսը տուժել է հրաձգության հետեւանքով, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսի Ուիլմինգթոն արվարձանում։ Այս մասին տեղեկացնում է NBC-ն՝ հղում կատարելով ոստիկանությանը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ կատարվածի հետեւանքով զոհվել է 20-ամյա մի աղջիկ։ Տուժել են կին եւ տղամարդ, նրանք հասցվել են մոտակա հիվանդանոց։

Ներկա պահին ոստիկանությունը որոնում է հրաձիգին, տեղեկացնում է RT-ն։