ԱՄՆ-ը Վրաստանին ժամանակակից զինված համակարգեր չի մատակարարում, սակայն Պենտագոնի համակարգողները շարունակում են մարզել վրացի զինվորներին: Այս մասին հայտարարել է ամերիկացի բանակի ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը, գրում է վրացական «Ամբեբի» գործակալությունը:
«Մենք շարունակում ենք Վրաստանի զինված ուժերի հետ աշխատանքը, սակայն այս պահին Վրաստանին զենք չենք մատակարարում»,- հայտարարել է Ստավրիդիսը:
Նշենք, որ ամերիկացի ծովակալն այդ հարցի շուրջ խոսել է Ջոն ՄակՔեյնի հնչեցրած հարցից հետո: Իսկ ՄակՔեյն իր հերթին խոսել է Վրաստանի աջակցության պահպանման խնդրի մասին, մեղադրելով Բարաք Օբամայի կառավարությանը` Վրաստանին զենքով չապահովելու համար:





























