Լիբիայի արտգործնախարար Մուսա Կուսան լքել է իր պաշտոնը եւ մեկնել է Մեծ Բրիտանիա` քաղաքական ապաստան ստանալու նպատակով:
Նրա ինքնակամ հրաժարականի պատճառը Լիբիայի իշխանությունների գործողությունների հետ անհամաձայնությունն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մարտի 31 –ի գիշերը թունիսյան լրատվական TAP գործակալությունը հաղորդել էր, որ Կուսան թունիսական Ջեբրա քաղաքի օդանավակայանից մեկնել է Մեծ Բրիտանիա, սակայն մանրամասներ այցի նպատակի մասին չէին հաղորդվել:
Ավելի ուշ «Ռոյթեր» գործակալությունը, հղում կատարելով լիբիական կառավարության պաշտոնական ներկայացուցչին, հաղորդել էր, թե Կուսան գտնվում է դիվանագիտական շրջայցի մեջ եւ ,«իհարկե», արտգործնախարարի լիազորությունները վայր չի դրել:





























