Միացյալ Նահանգները հայտարարել է Սաուդյան Արաբիա զորքեր ուղարկելու ծրագրերի մասին՝ կապված երկրի նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումների ալիքի հետ, հայտնում է BBC-ն:
Այս մասին ուրբաթ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը՝ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Գեն Ջոզեֆ Դանֆորդ կրտսերի հետ ելույթ ունենալիս:
ԱՄՆ անվտանգության նախարարը լրագրողներին հայտնել է, որ զորքերի ծավալումը «կունենա պաշտպանական բնույթ»: Առայժմ չի հաղորդվում Սաուդյան Արաբիայում տեղակայվող զորքերի թվաքանակը:
Էսփերի խոսքով՝ օգնություն են խնդրել իրենք Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն: Նա նշել է, որ ամերիկյան զորքերը կկենտրոնանան հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության ուղղությամբ ուժերի մեծացման վրա, իսկ ԱՄՆ-ն «կարագացնի 2 պետություններին ռազմական տեխնիկայի մատակարարումները»:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ հարձակման էին ենթարկվել Սաուդյան Արաբիայի 2 հիմնական նավթային ձեռնարկությունները: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել էին եմենցի ապստամբները: Ընդ որում՝ ԱՄՆ-ն հարձակումների մեջ մեղադրել էր Իրանին, որն այս մեղադրանքները հերքում է:
Մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանին ռազմական հարված հասցնելու հնարավորությունը դեռեւս մնում է, իսկ ամենահեշտ բանը, որ կարելի է անել՝ Իրանին հարված հասցնելն է:




























