Օռլանդոյում նախադպրոցականներին պահպանող ոստիկանական սպան հեռացվել է պաշտոնից այն բանից հետո, երբ ձերբակալել է 6 եւ 8 տարեկան երկու երեխաների։

Ոստիկանական բաժանմունքը դպրցի անունը չի բացահայտվւմ, սակայն հայտնում է, որ սկսվել է ներքին հետաքննություն այն բանից հետո, երբ հերթապահ Դենիս Տերները ձերբակալել է երկու փոքր դպրոցականների, հայտնում է Americaru-ն։

Տեղի ոստիկանության աշխատակից Օռլանդո Պոլոն նշում է, որ Տերները երեխաներին ձերբակալելիս իր վերադասից թույլտվություն չի վերցրել։

Հայտնի չէ, թե ինչու են ձերբակալվել երեխաները։