Մեքսիկայում հայտնաբերել են Կինտանա Ռոո նահանգի ոստիկանության հրամանատարի գլխատված մարմինը:

Նրան առեւանգել էին, խոշտանգել եւ Կանկունում սպանել թմրակարտելի անդամները, փոխանցում է Fox News-ը:

Քննիչները Խոսե Անտոնիո Արչի Յամայի մարմինը հայտնաբերել են ճանապարհից գրեթե ոչ հեռու՝ գորշակարմիր սավանով փաթաթված: Նրա գլուխը սեւ պայուսակի մեջ քիչ հեռվում էր:

Ոստիկանների կարծիքով՝ Jalisco Nueva Generacion կարտելի անդամները ոստիկանին առեւանգել էին անցած երեքշաբթի:

Դաժան սպանությունը շրջանում ընդամենը վերջին տագնապահարույց միջադեպն է, որտեղ կարտելների պատերազմի ֆոնին տեղի է ունեցել բռնության կտրուկ աճ: