Նախագահ Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ 41-րդ նախագահ Բուշին, նախագահի պաշտոնը ստանձնելուց օրեր անց` 1991թ. նոյեմբերին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ամերիկագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

«Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ԱՄՆ 42-րդ նախագահ Քլինթոնին, նախագահի պաշտոնը ատանձնելուց 1 տարի անց` 1999թ ապրիլին:

Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ 44-րդ նախագահ Օբամային, պաշտոնը ստանձնելուց 2 տարի անց` 2010 թվականի ապրիլին:

Տենդենցը հաշվի առնելով, Փաշինյանը ԱՄՆ նախագահի հետ հանդիպելու է 2021թ. ապրիլին»,-ընդգծել է նա: