Բրիտանիայի գերագույն դատարանը եզակի, պատմական որոշում է կայացրել՝ փաստորեն Բորիս Ջոնսոնին մեղավոր ճանաչելով իշխանության չարաշահման մեջ։ Դատավորների կոլեգիայի կարծիքով՝ նա անիրավաչափորեն է խորհրդարանն ուղարկել երկարատեւ ընդմիջման։

Գերագույն դատարանը՝ Բրիտանիայի սահմանադրական դատարանը, հրապարակել է երկու հայցերի վերաբերյալ վճիռը պրոռոգացիայի, այսինքն՝ խորհրդարանը մինչեւ հոկտեմբերի 14-ը ընդմիջման ուղարկելու վարչապետի որոշման մասին։ Դատավորների կոլեգիան այդ որոշումը համարել է անիրավաչափ, տեղեկացնում է BBC-ն։

Հոկտեմբերի 31-ին Բրիտանիան դուրս է գալու Եվրամիությունից, եւ Ջոնսոնի ընդդիմախոսները նրան մեղադրել են այն բանում, որ նա, ընդմիջում հայտարարելով, փորձում է խորհրդարանին թույլ չտալ խանգարել իրեն՝ Ջոնսոնին, Եվրամիության հետ կոշտ խզման նրա ուղեգծին։

Վարչապետը պատասխանել էր, թե պրոռոգացիան կառավարության նոր օրենսդրական ծրագրի պատրաստման սովորական ընթացակարգ է, եւ այս դեպքում այն հայտարարվել է բացառապես այդ նույն նպատակով։