Իսպանիայի Գերագույն դատարանը թույլատրել է նախկին բռնապետ գեներալ Ֆրանսիսկո Ֆրանկոյի աճյունի արտաշիրմումը, հաղորդում է AP-ը:

Ֆրանկոյի հարազատները բողոքարկել են նրա աճյունի վերահուղարկավորման մասին կառավարության որոշումը: Ֆրանկոյի աճյունը հանգչում է Ընկածների հովիտ դամբարանում:   

Ձախական կուսակցություններն ու Իսպանիայի քաղաքացիական պատերազմում զոհվածների ընտանիքները վաղուց պայքարում են զբոսաշրջային գլխավոր տեսարժան վայր համարվող դամբարանից Ֆրանկոյի աճյունը վերահուղակավորելու համար: