Ճապոնիայի հյուսիս արեւելքում Միյագի պրեֆեկտուրայից դեպի արեւելք, այսօր` մարտի 31-ին հերթական 6,2 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժի ալիքը 39,6 կմ խորության տակ է եղել։ Էպիկենտրոնը գտնվում է Սենդայ քաղաքից 126 կմ դեպի հյուսիս արեւելք, որտեղ 1 մլն մարդ է ապրում։
Փրկարարական ծառայությունները չեն զգուշացրել ցունամիի վտանգի մասին։ Զոհերի եւ ավերածությունների մասին ոչինչ չի հաղորդվում, հաղորդում է ՌԲԿ-ն։
Նշենք, որ վերջին մեկ ամսվա մեջ մարտի 11-ից սկսած Ճապոնիայում հարյուրից ավելի երկրաշարժներ են տեղի ունեցել, որոնցից մեծ մասի ուժգնությունը 6 բալից ավելի է եղել։
Մասնագետների կարծիքով, մարտի 11-ի ավերիչ երկրաշարժի ուժգնությունը 8,9 մագնիտուդ է եղել ըստ Ռիխտերի սանդղակի։ Մասնագետները մտավախություն ունեն, որ ամբողջ խաղաղօվկիանոսիան շրջանում, հնարավոր է, բարձրանա գեոմագնիսական ակտիվությունը: Նրանք նշում են, որ մտավախություն կա, որ կարթնանան Կամչատկայի, Ալյասկայի հրաբուխները։ Հնարավոր է կրկնվեն նաեւ երկրաշարժները հյուսիս արեւելյան Ասիայում։





























