Երեւանում, այսօր, սեպտեմբերի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։25-ի սահմաններում Կոմիտաս պողոտա Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են Ford Transit մակնիշի 489 SU 54 համարանիշի եւ Hyundai Sonata մակնիշի 36 AQ 563 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բախման հետեւանքով Ford Transit-ը, որը հաշվառված է Սյունիքի մարզի Սիսիանի բժշկական կենտրոնի հաշվեկշռում, դուրս է եկել հանդիպակած երթեւեկելի գոտի։

Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում օգնություն են ցուցաբերել վիրավորներին, որոնցից մեկին տեղափոխել են հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը։

Աղբյուրը հայտնում է, որ երբ ԱՊՊԱ գործակալը Շտապօգնության վարորդից պահանջել է փաստաթղթերը, վերջինս հայտնել է, որ վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրն իր մոտ չի, մնացել են Սիսիանում։