Հայաստանի Հանրապետության «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» սահմանադրական օրենքում, որն ընդունվել է 2016 թվականի դեկտեմբերին, նշված է, որ խերհրդարանական խմբակցությունները, որոնք բաղկացած են մինչեւ 14 անդամից, իրավունք ունեն ունենալու 3 փորձագետ, իսկ 14-ից ավելի մարդուց բաղկացած խմբակցությունները՝ մինչեւ 4 փորձագետ: Սեպտեմբերի 24-ին ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Աբովյանն առաջարկեց փորձագետների թիվը մինչեւ 5 մարդ մեծացնել այն խմբակցություններում, որոնց թվաքանակը գերազանցում է 14 մարդը, եւ մինչեւ 4 մարդ՝ 14 պատգամավորից պակաս չունեցող խմբակցություններում:
«Գաղտնիք չէ, որ մենք եւ հատկապես մեր փորձագետները ստիպված են քննարկել եւ վերլուծել ահռելի թվով օրենսդրական նախաձեռնություններ: Սա հաճախ անդրադառնում է անցկացվող աշխատանքի որակի վրա: Ուստի մենք ցանկանում ենք ծանրաբեռնվածությունը նվազեցնել լրացուցիչ փորձագետների ներգրավման հաշվին, ինչը նաեւ դրական կանդրադառնա նրանց կատարած այս կամ այն օրինագծի վերլուծության վրա»,- պարզաբանեց Աբովյանը՝ հավելելով, որ փորձագետները ոչ միայն քննարկում են առաջարկվող օրինագծերը, այլեւ օգնում են դրանց ձեւավորման գործընթացում:
Նա նշեց, որ ներկայիս խորհրդարանական խմբակցությունները՝ «Իմ քայլը» դաշինք եւ «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցություններ, համապատասխանաբար՝ 88, 26 եւ 18 պատգամավորներով, կատարում են բազմավեկտոր եւ բազմապրոֆիլ աշխատանք, ուսումնասիրում եւ վերլուծում են տարբեր իրավական ակտեր, որոնք պահանջում են խմբակցության աջակցությունը՝ փորձագետների ակտիվ ներգրավմամբ:
«Սպասվում է, որ այս օրինագիծը կմեծացնի ԱԺ խմբակցությունների աշխատանքի արդյունավետությունը, խմբակցություններին հնարավորություն կտա իրենց աշխատանքին ներգրավել նոր մասնագետների՝ ընդհանրապես խորհրդարանական աշխատանքի մասնագիտական որակների մեծացման համար»,- շեշտեց խմբակցության քարտուղարը:
Աբովյանը նաեւ հայտնեց, որ իր հաշվարկով՝ տարեկան յուրաքանչյուր փորձագետի համար ստիպված կլինեն հատկացնել շուրջ 5 մլն դրամ որպես աշխատավարձ՝ պահումները հաշվի առնելով:
Խորհրդարանականների շրջանում այս գումարը բանավեճ առաջացրեց, որոնք նախապես նման միջոցներն անբավարար համարեցին, այնուհետեւ հաշվարկելուց հետո եկան այն եզրակացության, որ այս գումարը չափից ավելի մեծ է: Արդյունքում ստիպված էին վեճին միջամտել կառավարության ներկայացուցիչ արդարադատության առաջին փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը եւ խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, որոնք պարզաբանեցին, որ այս գումարի մեջ են ներառված ոչ միայն աշխատավարձից հարկային պահումները, այլ նաեւ 13-րդ աշխատավրձը, փորձագետներին համապատասխան տեխնիկայով եւ աշխատանքային պայմաններով ապահովելու ծախսերը, պարգեւավճարները եւ արձակուրդայինները:
Վերջնարդյունքում՝ Աբովյանի առաջարկած օրինագծին հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն տվեցին:




























