ՀՀ-ում անցկացվող «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով ռազմավարական զորավարժությանը ներգրավված է մեծաքանակ սպառազինություն եւ ռազմական տեխնիկա: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Զորավարժությանը մասնակցող 1-ին զորամիավորման ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ եւ պատրաստ են պայմանական մարտական խնդիրների կատարմանը: