Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն լայն հասարակայնության աչքի առջեւ խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները։ Այս մասին հայտնել է «112 Ուկրաինա»-ն՝ կցելով խախտման լուսանկարը։
Նշվում է, որ ուկրաինացիները լուսանկարել են այն պահը, երբ Պորոշենկոյի ավտոմեքենան կայանել է «Կայանելն արգելված է» նշանի տակ։ Դրանից հետո նախկին նախագահը թիկնապահի հետ դուրս է եկել մեքենայից եւ փողոցն անցել կարմիր լույսի տակ։
Հեռուստաալիքն ընդգծում է, որ նման իրավախախտումների համար Պորոշենկոյին 306 գրիվենի տուգանքներ են սպառնում։





























