Հորդանանը Saudi Aramco նավթային ընկերության վրա գրոհների հետ կապված իրավիճակում սատարում է Սաուդյան Արաբիային։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել հորդանանյան թագավոր Աբդալլահ II-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Saudi Aramco-ի վրա գրոհների հետ կապված իրավիճակում Հորդանանի թագավորությունը Սաուդյան Արաբիայի կողմից է»,- միապետի խոսքերն է մեջբերում հորդանանյան Petra գործակալությունը։
Աբդալլահ II-ը նաեւ ընդգծել է, որ երկու երկրների միջեւ ստեղծված են «հատուկ» հարաբերություններ։ «Մենք ձգտում ենք պաշտպանել մեր եղբայրներին»,- հավելել է նա։
Սեպտեմբերի լույս 14-ի գիշերը Սաուդյան Արաբիայի արեւելյան Saudi Aramco ընկերությունները գրոհի են ենթարկվել 10 անօդաչու թռչող սարքերի կողմից։ Դրա պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել եմենյան «Անսար Ալլահ» շարժման խռովարար-խուսիտները։ Մասնավորապես, հարձակման է ենթարկվել աշխարհի ամենախոշոր նավթավերամշակող համալիրը՝ Աբկաիկ քաղաքի մոտ, որտեղ ապրում են շատ արեւմտյան մասնագետներ, ինչպես նաեւ Խուրայսի շրջանում նավթավերամշակման գործարանը, որտեղ տեղակայված է թագավորության մեծությամբ երկրորդ նավթային հանքավայրը։
ԱՄՆ-ը եւ Սաուդյան Արաբիան հարձակումների համար մեղադրում է Իրանին՝ նշելով, որ խուսիտների զինանոցում այդպիսի զենք չկա։ Թեհրանը համարում է, որ այդ հայտարարություններն անհիմն են։




























