Վալենտինա Մատվիենկոն նոր ժամկետով ընտրվել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի պաշտոնում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Մատվիենկոյի թեկնածությունն այսօր առաջադրել է պալատի առաջին փոխխոսնակ Նիկոլայ Ֆյոդորովը: Նրա վերընտրման օգտին միաձայն քվեարկել է 153 սենատոր:

Այդպիսով, Մատվիենկոն երրորդ անգամ անընդմեջ ընտրվում է Դաշնային խորհրդի նախագահի պաշտոնում:

Մատվիենկոն Պետերբուրգի գործադիր իշխանությունից սենատոր է 2011-ի օգոստոսից: Այս տարվա սեպտեմբերին լրացել է նրա լիազորությունների երկրորդ ժամկետը: Սեպտեմբերի 8-ին ընտրություններից հետո Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը երկարաձգել է որպես Դաշնային խորհրդում քաղաքի գործադիր իշխանության ներկայացուցիչ նրա լիազորությունները: