Մենք սկսում ենք արմատական ազգայնական շարժում այն սպառնալից երեւույթների դեմ, որոնք պահպանվել են իշխանափոխությունից եւ Նիկոլ Փաշինյանի գալուց հետո։ Այս մասին սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆերմեր Տիգրան Եղոյանը։
Նրա խոսքով՝ շարժումն սկսվելու է մարզերից, եւ առանձնահատկությունն այն է, որ դրա ոչ մի մասնակից պետական պաշտոնի չի հավակնում։
«Հեղափոխությունից հետո ձեւավորվել է իրավիճակ, որը հարվածում է մեր անվտանգությանը։ Շարունակվում են հէկերի անօրինական շահագործումն ու ջրի, որը գնում է դեպի Ադրբեջան, օգտագործման հանցավոր բնույթը։ Այդ հէկերը շարունակում են մնալ հոգևորականների եւ գեներալների հսկողության տակ, ավելին՝ կառուցվում են նորերը։ Գյուղերը շարունակում են դատարկվել, մարդիկ շարունակում են զանգվածաբար արտագաղթել։ Շարունակում են տարածվել բրուցելյոզը եւ սիբիրյան խոցը, այդ թվում եւ Վայոց ձորի մարզում։ Այն բանից հետո, երբ ես բարձրացրի այդ հարցը, մարզպետ Տրդատ Սարգսյանն ասաց, որ ինձանով պետք է զբաղվի Ազգային անվտանգության ծառայությունը։ Հետո սկսեցին գյուղացիներին վճարել 5000-ական դրամ լռության համար»,- նշեց նա։
Եղոյանն ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանը չէր կարող ավելի մեծ վնաս հասցնել, քան Տրդատ Սարգսյանին, այդ ոչ գիտակից մարդուն մարզպետ նշանակելն էր, որը հովանավորվում է մարզին վնաս հասցնող մարդկանց կողմից։
«Անթույլատրելի է, երբ հարձակում է կատարվում սրբազանի՝ զինվորի ու սպայի վրա։ Ակնհայտ է, որ նախկին մարզպետը չի կարող ազատվել միայն հեռացմամբ, նա պետք է քրեական պատիժ կրի։ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե զինվորականները բարձրագույն արժեք են, հակասում է նրան, ինչ տեսնում ենք»,- նկատել է նա։
Եղոյանի խոսքով՝ նա կանխատեսում էր, որ Ամուլսարի խնդիրը դառնալու է այն սցենարի կրկնությունը, որը տեղի ունեցավ Իջեւանում, սակայն այս անգամ սա կործանարար կլինի իշխանությունների համար։
Հիշեցնենք, որ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Facebook-ի իր էջում Սարգսյանը գրել է, որ որոշել է վայր դնել մարզպետի լիազորությունները մասշտաբային ռազմավարական զորավարժություններից հետո, որոնք մեկնարկում են այսօր։
Նշենք, որ Սարգսյանը ներքաշված է փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծեծի հետ կապված սկանդալում, որը հիվանդանոց է ընկել ծանր վիճակում։ Բախումը տեղի է ունեցել Մխիթարյանի եւ Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի միջեւ, բայց տեղի ԶԼՄ-ներում հայտնվել են հրապարակումներ այն մասին, թե Սարգսյանն ինքը եղել է պատահարի վայրում։





























