Չորեքշաբթի Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է Երուսաղեմի գործերով պաղեստինցի նախարար Ֆադի Հադմիին, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը:

Առայժմ այլ մանրամասներ չեն ներկայացվում:

Իսրայելական ոստիկանությունը հունիսին արդեն ձերբակալել էր Ֆադի Հադմիին, բայց հարցաքննելուց հետո ազատ էր արձակել, հայտնել է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը: