New York Times-ի խմբագրությունում ենք։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը։
«Ես երկրորդ անգամ եմ այստեղ, առաջին անգամ 2004-ին եմ եղել։ Սա այն վայրն է, որտեղ կուզեի ժամեր, շաբաթներ, նույնիսկ ամիսներ անցկացնել»,- հավելել է նա եւ կից լուսանկար հրապարակել Նիկոլ Փաշինյանի հետ։
«Նյու Յորք թայմսի» խմբագրություն այցելելու մասին Նիկոլ Փաշինյանը եւս ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․ «Աննայի հետ այցելեցինք «Նյու Յորք թայմսի» խմբագրություն, որտեղ զրույց ունեցա թերթի խմբագրական կազմի մի խումբ անդամների հետ: Գերակշռող զգացողությունը նոստալգիան էր՝ լրագրողական աշխատանքի նկատմամբ»։





























