Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 02:25-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայում՝ «Իբիցա» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ավտոմեքենա է վնասվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վնասվել են «Honda Fit» եւ «Opel Vectra B» մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները սահմանազատել են տարածքը եւ քարերը (մոտ 0.25 խմ) հեռացրել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից: