Երեւանում, սեպտեմբերի 25-ին ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17։10-ի սահմաններում Արտաշիսյան փողոցի 72/3 հասցեի դիմաց բախվել են Երեւանի բնակիչներ՝ 29-ամյա Գարիկ Ս․-ի վարած VAZ 2107 մակնիշի 07 OO 008 համարանիշի, 38-ամյա Գոհար Բ.-ի վարած Mercedes մակնիշի 08 SG 080 համարանիշի եւ 39-ամյա Արտակ Ա․-ի վարած BMW մակնիշի 7177 HVV համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդներից Գարիս Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երեւանի Ճանպարհային ոստիկանության ծառայողները։




























