ԱԺ «Լուսավոր Հայաստանի» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն կողմից Հայաստանում գիշերօթիկ դպրոցների լուծարման մասին որոշմանը:
Նա հայտնում է, որ այս թեմայով մի քանի հարցերի պարզաբանման նպատակով գրություն է ուղղել նախարար Զարուհի Բաթոյանին:
«Հայտնի է, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստվում է լուծարել գիշերօթիկ հաստատությունները եւ շուրջ 260 երեխա վերադարձնել ընտանիքներ։
Կարծում եմ մինչեւ երեխաներին իրենց ընտանիքներ վերադարձնելը անհրաժեշտ է հասկանալ, թե ինչու են նրանք հայտնվել գիշերօթիկում եւ ինչպես մենք կարող ենք վերացնել այդ խոչընդոտները։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար դիմել եմ այսօր նախարար Զարուհի Բաթոյանին»,- մասնավորապես գրել է պատգամավորը:



























