Թուրքա հայտնի պրոֆեսոր Ջունեյթ Աքալընը թուրքական Aydınlık պարբերականում հրապարակել է  հայտնի հայ լեզվաբան, թուրքական այբուբենի ստեղծող Հակոբ Մարթայանի (Հակոբ Դիլաչար–լեզու բացող) կյանքի մասին մանրամասներ։

Պրոֆեսոր Ջունեյթ Աքալընը նշել է, որ Հակոբ մարթայանը իրավապես մեծ նվեր է թուրքական մշակույթին, սակայն ցավալիորեն  Թուրքիայում  նրա մասին քիչ գիտեն։

«Աթաթուրք պատվանունը հենց Մարթայանն է տվել Մուսթաֆա Քեմալին, իսկ Դիլաչարն էլ հենց Աթաթուրքն է առաջարկել  հայ լեզվաբանին»,–շեշտել է Ջունեյթ Աքալընը՝ հիշեցնելով, որ Հակոբ Մարթայանի եւ Աթաթուրքի միջեւ առաջին հանդիպումը տեղի է ունեցել Դամասկոսում, որտեղ Հակոբ Դիլաչարին մեղադրում էին լրտեսության մեջ ընդամենը անգլիացի գերու հետ անգլերենով խոսելու համար։

Թուրք պրոֆեսորը նաեւ ներկայացրել է, որ Հակոբ Մարթայանը ծնվել է 1895 թվականին Ստամբուլում, ավարտել է Ռոբեր քոլեջը, հանդիսացել Թուրքական լեզվագիտական ընկերության քարտուղարը, կազմակերպել  թուրքական հանրագիտարանի ստեղծումը։

Արգելված թեմա. Ինչ եղավ, երբ Աթաթուրքի մոտ երգեցին Զորավար Անդրանիկին նվիրված եր