Սեպտեմբերի 25-ին, ժամը 22.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել Վանաձորի 24-ամյա բնակչուհի, ով թունավորվել է իրենց տան լոգարանում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին քաղաքացուհու տատը բացատրություն է տվել, որ թոռնուհին թունավորվել է նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, լոգանք ընդունելիս:

Նախապատրաստվում են նյութեր: