Սեպտեմբերի 25-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, Հ.Հովսեփյան փողոցից բերման են ենթարկել Երեւանի 34-ամյա եւ Արագած գյուղի 43-ամյա երկու բնակչի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինիս մոտ հայտնաբերվել է 1.25 գ դեղնականաչավուն զանգված:
43-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է եւ իր օգտագործման համար է:
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:



























