Դատախազության կողմից շինծու մեղադրանքը հաստատելը եւ դատարան ուղարկելը մեղադրանքի ապացույց չէ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՎԾ պետ (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանը:

«Մնացածը՝ ասուլիսում։ Մինչ այդ պարզապես կրկնեմ՝ մեղադրանքը չեմ ընդունում։

Սիրում եմ բոլորիդ»,-գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Դավիթ Սանասարյանի  և մյուսների գործն ուղարկվել է դատարան և մակագրվել դատավոր Դավիթ Բալայանին: